Մատչելիության հղումներ

Էլսի Հասթինգս. «Հույս ունեմ, որ Հայաստանի իշխանությունները կհրավիրեն ԵԱՀԿ դիտորդներին»


Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Խորհրդարանական վեհաժողովի նախագահ, ԱՄՆ-ի կոնգրեսական Էլսի Հասթինգսը չորեքշաբթի օրը հայտնել է, թե Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումների ժամանակ բարձրացրել է Սահմանադրության հանրաքվեին հետեւելու նպատակով ԵԱՀԿ դիտորդական խումբ հրավիրելու խնդիրը:

«Հույս ունեմ, որ նրանք նույնիսկ այս ուշ շրջանում կհրավիրեն ԵԱՀԿ դիտորդներին, որը, ես վստահ եմ, պատրաստ կլինի ուղարկել փոքր խումբ՝ դիտորդական առաքելություն համար», - «Ազատություն» ռադիոկայանի բացառիկ հարցազրույցում նշեց Էլսի Հասթինգսը:

«Պարզապես, ԵԱՀԿ-ի մանդատում չկա պահանջ, որ մենք դիտարկենք հանրաքվեներ: Մենք չենք հապաղի դա անել, սակայն, եթե հիշում եք, այս հանրաքվեի զարգացումը Եվրախորհրդի հովանու ներքո էր, եւ Երախորհուրդը արդեն հայտարարել է, որ կունենա դիտարոդների թիմ այստեղ», -ավելացրեց ԵԱՀԿ ԽՎ նախագահը:

«Ընդդիմությունը կմատնանշի այն փաստը որ ԵԱՀԿ ն չունի դիտորդական առաքելություն որպես նշան, որ կառավարութունը չի պատրաստվում թափանցիկ հանրաքվե անցկացնել ես կարծում եմ, որ եթե իշխանություննեռրը հետաքրքված է հանրաքվեի լեգիտիմության ընկալումով՝ անկախ դրա արդյունքներից, նրանք կհրաիրեն ԵԱՀԿ դիտորդներին», - համոզված է Էլսի Հանսթինգսը:

ԱՄՆ-ը պատրաստվում է ավելի քան 6 միլիոն դոլարի ծրագիր իրականացնել՝ Հայաստանում 2007-ի խորհրդարանական եւ 2008-ի նախագահական ընտրությունների ազատ եւ արդար անցկացմանը նպաստելու համար: Կոնգրեսականը երկու օրվա ընթացքում հանդիպումներ է ունեցել այդ թվում եւ հայաստանյան բարձրաստիճան պաշտոնայների հետ: Արդյո՞ք Հայաստանի իշխանությունները ունեն ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելու քաղաքական կամք՝ Հայաստանի նախորդ բոլոր ընտրությունների փորձը հաշվի առնելով:

«Նշված խնդիրները՝ քաղված դասեր են, ես ոչ միայն զգում եմ քաղաքական կամք՝ 2007-2008-ին ավելի լավ ընտրություններ ունենալու համար, բայց նաեւ համաձայն եմ, որ դա քաղաքական անհրաժեշտություն է. եթե ուզում ես ներդրումներ ունենալ, ուզում ես ցույց տալ ներդրողներին կայունություն, եւ խնդիրներից մեկը որին ուշադրույւոն են դարձնում ներդրողները օրենքի գերակայությունն է, անկախ դատական համակարգը իշխանության տարանջատումը, - հայտարարեց Հասթինգսը եւ ավելացրեց, - «Հաշվի առնելով այս ամենը կարծում եմ որ Հայաստանում իշխանությունները իրոք հասկանում են այդ դինամիկան, եւ այն ժամանակ, երբ մենք հասնեք 2007-2008-ին, նախկին խորրդային միության տարածքում մեծ քանակությամբ ընտրություններ են լինելու, որոնք նույնպես հնարավորություն կտան դասեր քաղել»:

«Այս ընտրություններից ոչ մեկը անթերի չէ: Ինքս Ֆլորիդայից եմ, որտեղ եւ’ 2000-ին, եւ’ 2004-ին ընտրություններում խախտումներ կային: Հայաստանը պետք է բոլոր այդ դասերը քաղի, ի հավելումն հանրաքվեի փորձի, որը՝ կարեւոր է, անցկացվի ազատ, արդար եւ թափանցիկ», - գտնում է ամերիկացի կոնգրեսականը:

«Ինչ վերաբերում է առաջիկա ընտրություններին՝ հատկապես, հաշվի առնելով այն փաստը որ, ներկայիս ադմինիստրացիան [Հայաստանի նախագահը] հայտարարել է, որ չի առաջադրվելու, կարծում եմ, որ դա կլինեն թափանցիկ ընտրություններ, առողջ եւ արդյունավետ այս հասարակության համար», - նշեց ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահը:

Ընդհանուր առմամբ կոնգրեսականը, ով վերջին անգամ Հայաստանում էր 6 տարի առաջ, լավատեսորեն էր տրամադրված: Մասնավորապես՝ խոսեց նաեւ տնտեսական աճի մասին:

«Հույս ունեմ՝ մի օր Հայաստանը հարաբերություներ կունենա Թուրքիայի հետ, ղարաբաղյան հարցը կլուծվի, Հայաստանն ու Ադրբեջանը լիովին ժողովրդավարական երկրներ կլինեն եւ կհամագործակցեն, կբարելավվեն միջազգային հանրության եւ Իրանի հարաբերությունները: Ի վերջո, խաղաղությունը բոլորի շահերից է բխում», - հայտարարեց Էլսի Հասթինգսը:

Աննա Սաղաբալյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG