Մատչելիության հղումներ

Կարոլոս Պապուլիաս. «Ի դեմս Թուրքիայի Հունաստանը եւ Հայաստանը ունեն բարդ հարեւան»


Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ Աթենքում չորեքշաբթի օրը կայացած հանդիպման ժամանակ Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլիասը հայտարարել է, որ երկու պետությունների համար Թուրքիան «բարդ հարեւան» է:

«Ի դեմս Թուրքիայի Հունաստանը եւ Հայաստանը ունեն բարդ հարեւան: Հայաստանը այն երկիրն է, որը, հավանաբար, բոլորից լավ է հասկանում Հունաստան-Թուրքիա հարաբերություններում առկա բարդությունները», - ըստ «Ֆրանսպրես»-ի, նշել է Հունաստանի նախագահը:

«Հունաստանը աջակցում է Եվրամիության հետ հարաբերությունները խորացնելու՝ Հայաստանի նպատակին: Հունաստանը նաեւ Հայաստանի խոշորագույն ներդրողների վեցյակում է», - հայտարարել է Կարոլոս Պապուլիասը եւ ավելացնելով. - «Հայկական բանակի մեծ թվով սպաներ ներկայումս հաճախում են Հունաստանի ռազմական ակադեմիայի դասընթացներին»:

«Ֆրասնպրես»-ը նաեւ նշում է, որ վերջին տարիներին Հունաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները բարեկավել են, սակայն որոշ հարցերի, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության շուրջ տարաձայնությունները առկա են: Հունաստանի խորհրդարանի՝ 1996 թվականին ընդունած որոշման համաձայն, ապրիլի 24-ը ճանաչվել է որպես «Հայոց ցեղասպանության ոգեկոչման պաշտոնական օր»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG