Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Մազահիր Փանահովը երկուշաբթի երեկոյան չի բացառել, որ 125 տեղամասերից 10-ում նոյեմբերի 6-ին կայացած քվերակության արդյունքները կարող են վերանայվել:
«Իրոք ընտրատարածքներից 10-ում ընտրությունների արդյունքները կասկած են հարուցումասել է», - Բաքվում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարել է Փանահովը:
Անդրադառնալով արեւմտայն դիտորդների այն պնդմանը թե տեղամասերի ավելի քան 40 տոկոսում արձանագրվել են լուրջ խախտումներ, ադրբեջանական ԿԸՀ-ի ղեկավարը հակադարձել է. «85 տոկոսով exit-poll-րի արդյունքները եւ պաշտոնակյան տվյալները համընկնում են, էլ ինչ խախտումներ»:
Ամերիկյան PA Consulting ընկերության անցկացրած exit-poll-րի արդյունքները սակայն այլ բան են վկայում: Դիտարկված 62 ընտրատարածքներից 50-ում հարցման արդյունքները համընկնում են պաշտոնական տվյալներին: 12-ում արդյուքնքները միանգամայն այլ են: Այսպես, Աղդամի գյուղական թիվ 119 ընտրատարածքում հաղթած թեկնածու Բախտիյար Սադիխովը՝ պաշտոնական տվյալների համաձայն ստացել է քվեների 42 տոկոսը: PA Consulting-ի անցկացրած հարցման արդյունքները սակայն վկայում են որ իշխանամետ թեկնածուն ստացել է ձայների ընդամենը 2 տոկոսը:
Մեկ այլ պաշտոնապես հաղթած իշխանամետ թեկնածու՝ Անար Մամեդխանովը պնդում է, թե exit-poll անցկացրած ընկերությունները հարցումները կազմակերպել են տեղամսերի ներսում, ոչ թե մուտքի մոտ: «Սա exit-poll չէ, այլ inside-poll»:
Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա