Մատչելիության հղումներ

Վրաստանի Վերահսկիչ պալատը ֆինանսական խախտումներ է հայտնաբերել Սալոմե Զուրաբիլվիլիի պաշտոնավարման ընթացքում


Վրաստանի Վերահսկիչ պալատը մի շարք ֆինանսական խախտումներ է հայտնաբերել նախկին արտգործնախարար Սալոմե Զուրաբիշվիլիի պաշտոնավարման ընթացքում: Այդ մասին պալատի ներկայացուցիչները այսօր հայտնել են խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովին:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը հայտնում է, որ, մասնավորապես, 74 հազար դոլարի գործարքը մի ընկերության հետ կնքվել է առանց մրցույթ հայտարարելու, ինչը հակասում է կանոններին, գործուղումների համար նախատեսված գումարների մի մասը ծախսվել է նախարարին այցերի ժամանակ ուղեկցող լրագրողների վրա:

Զուրաբիշվիլին առայժմ չի արձագանքել ներկայացված մեղադրանքներին:

Զուրաբիշվիլին պաշտոնանկ է արվել անցած ամիս խորհրդարանի ղեկավարության հետ առճակատվելուց հետո:


Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG