Ադրբեջանն արձանագրել է Համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) ամենամեծ աճը ԱՊՀ երկրների մեջ 2005 թվականի հունվար-սեպտեմբերին: Ադրբեջանի ՀՆԱ-ի աճը հաշվետու ժամանակամիջոցում կազմել է 21,8 տոկոս, իսկ Հայաստանը գրավել է երկրորդ տեղը՝ գրանցելով 11,6 տոկոսի աճ:
«Ռեգնում» գործակալության փոխանցմամբ, ըստ ԱՊՀ վիճակագրական կոմիտեի տվյալների, Ղազախստանում ՀՆԱ-ի աճը կազմել է 8,8, Բելառուսում՝ 8,7, Վրաստանում՝ 7,7, Ռուսաստանում՝ 5,7, Տաջիկստանում՝ 5,1, Ուկրաինայում՝ 2,8 տոկոս: ՀՆԱ-ի միջին աճը ԱՊՀ երկրներում 2005 թվականի հունվար-սեպտեմբերին կազմել է 6 տոկոս:
Իսկ «Ինտերֆաքս» գործակալությունը հաղորդում է, որ Ադրբեջանը 28,8 տոկոսով ԱՊՀ երկրների մեջ առաջատարն է նաեւ արդյունաբերական արտադրանքի աճի տեմպերով: Հայաստանում արդյունաբերական արտադրանքի աճը կազմել է 6,2, իսկ Վրաստանում՝ 18 տոկոս: