Մատչելիության հղումներ

Տիգրան Սարգսյանը կմասնակցի Կենտրոնական Ասիայի, Բալկանյան եւ Սեւծովյան ավազանի երկրների բանկերի նախագահների հանդիպմանը


Նոյեմբերի 10-13-ին Մոսկվայում կայանալու է Կենտրոնական Ասիայի, Բալկանյան եւ Սեւծովյան ավազանի երկրների Կենտրոնական բանկերի կառավարիչների ակումբի 14-րդ հանդիպումը, որին մասնակցելու է նաեւ Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը:

Հայաստանի Կենտրոնական բանկի մամլո քարտուղար Զարուհի Բարսեղյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ հանդիպման ընթացքում քննարկվելու են դրամավարկային քաղաքականությանը, կարգավորող մարմինների համար ապագայի մարտահրավերներին, մասնակից երկրներում Կենտրոնական բանկերի գործունեությանը եւ տնտեսական իրավիճակին առնչվող հարցեր:

Զեկուցումներով հանդես են գալու Եվրոպական բանկի տնօրենների խորհրդի անդամ, դոկտոր Օթմար Իսինգը եւ Անգլիական բանկի նախկին նախագահ լորդ Ջորջը:


Ռուբեն Մելոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG