Մատչելիության հղումներ

Դեմիրել. «Լեռնային Ղարաբաղի չկարգավորված հակամարտությունը խոչընդոտում է տարածաշրջանային համագործակցությունը»


Հելսինկիի Եզրափակիչ ակտի ընդունման 30-ամյակի առթիվ երեքշաբթի օրը թուրքական համալսարաններից մեկում ուղերձով է հանդես եկել Թուրքիայի նախկին նախագահ Սուլեյման Դեմիրելը:

Turkish Daily News-ի փոխանցմամբ, ուղերձում ի թիվս Եվրոպայում անվտանգությանն ու կայունությանը վերաբերող այլ հարցերի, Սուլեյման Դեմիրելը անդրադարձել է նաեւ ԵԱՀԿ տարածքում չկարգավորված հակամարտություններին, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, որի չկարգավորված լինելը, ըստ նրա, «խոչընդոտ է ստեղծում տարածաշրջանային խաղաղության, կայունության եւ համագործակցության համար»:

«Որպես հարեւան երկիր եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ Թուրքիան հատուկ շահագրգռվածություն ունի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում, որը պետք է հիմնված լինի միջազգային նորմերի եւ սկզբունքների, մասնավորապես՝ սահմանների անձեռնմխելիություն վրա», - հայտատարել է Թուրքիայի նախկին նախագահը:

«Մենք պետք է շարունակենք օգտագործել ԵԱՀԿ-ն՝ խրախուսելու Հայաստանին եւ Ադրբեջանին շարժվել դեպի համաձայնություն: ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչը տարիների ընթացքում ակտիվ է եղել վստահության մթնոլորտ ձեւավորելու ուղղությամբ, ինչը նպաստում է հակամարտությունը կարգավորելու ջանքերին, ինչպես նաեւ ԵԱՀԿ խաղաղապահ գործողության նախապատրաստմանը՝ եթե այդպիսին անհրաժեշտ գտնվի», - նշել է Սուլեյման Դեմիրելը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG