Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի Կոնգրեսի հանձնաժողովը հավանություն է տվել 2006-ին Հայաստանին ու Ղարաբաղին օգնություն հատկացնելուն


Միացյալ Նահանգների Սենատի եւ Ներկայացուցիչների տան արտաքին օգնության հանձնաժողովի անդամները հավանություն տվեցին Հայաստանին՝ 75 միլիոն դոլարի եւ Լեռնային Ղարաբաղին՝ 3 միլիոն դոլարի օգնություն հատկացնելուն:

Սպասվում է, որ հարցը Կոնգրեսի երկու պալատներում հաստատման կդրվի այս շաբաթ: Հանձնաժողովը համաձայնել է նաեւ Հայաստանին եւ Ադրբեջանին հավասար ռազմական աջակցություն հատկացնելուն՝ 5-ական միլիոն դոլար, եւ 750 հազարական դոլար՝ միջազգային ռազմական կրթության ու պատրաստության ծրագրերին:

Այս մասին տեղեկացնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակը՝ ավելացնելով, որ 2006 ֆինանսական տարվա պետբյուջեի նախագծով արտաքին օգնության համար նախատեսված ընդհանուր գումարը 20,9 միլիարդ դոլար է՝ նախագահ Բուշի առաջարկածից երկու միլիարդով պակաս:

Նախկին խորհրդային պետություններից Ադրբեջանին առաջարկվում է հատկացնել 35 մլն դոլար, Վրաստանին՝ 67 մլն, Ռուսաստանին՝ 80 միլիոն:


Ռուզան Խաչատրյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG