Մատչելիության հղումներ

Վրաստանում ստեղծվեց «Զուրաբիշվիլիի հասարակական շարժում»


Այսօր Վրաստանի նախկին արտգործնախարարը հայտարարեց «Սալոմե Զուրաբիշվիլիի հասարակական շարժում» ստեղծելու մասին: Միաժամանակ Թբիլիսիում բացվեց շարժման կենտրոնակայանը: Զուրաբիշվիլին հայտնել է, որ մեկ ամսից մայրաքաղաքում կկայանա շարժման համավրացական համաժողովը:

«Մենք ուզում ենք, որ հանրությունը իր դերն ունենա երկրի շինարարության գործում», - ասել է Զուրաբիշվիլին՝ ավելացնելով. - «Ներկայումս այդ իրավունքից հասարակությունը զրկված է»:

«Կավկազպրես»-ը վկայում է, որ շարժման գրասենյակի բացման արարողությանը ներկա չէին Վրաստանի առաջատար քաղաքական ուժերի ներկայացուցիչները:

Սալոմե Զուրաբիշվիլին պաշտոնանկ է արվել անցած ամիս խորհրդարանի ղեկավարության հետ առճակատումից հետո:


Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG