ԱՄՆ-ի Ժողովրդավարության ազգային ինստիտուտը (NDI) հրաժարվել է հետեւել Ադրբեջանում խորհրդարանական ընտրությունների ընթացքին` հրավերի ուշացման պատճառով:
Ադրբեջանի արտգործնախարարությունում day.az-ին հայտնել են, որ ընտրություններին դիտորդի կարգավիճակով մասնակցելու հրավերը NDI-ին ուղարկվել է անցած շաբաթ:
Ադրբեջանի ընտրություններին դիտորդի կարգավիճակով ԱՄՆ-ի Ժողովրդավարության ազգային ինստիտուտի մասնակցության մասին համաձայնություն էր ձեռք բերվել հուլիսին՝ NDI-ի ղեկավար, ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Մադլեն Օրբլայթի Բաքու կատարած այցի ընթացքում:
«NDI-ի եւ Հայաստանի գաղտնի ոստիկանության աջակցությամբ» Ադրբեջանի կառավարությանը տապալելու փորձի մեղադրանքով Ադրբեջանի գլխավոր դատախազությունը օգոստոսի 3-ին ձերբակալել էր ընդդիմադիր «Ենի Ֆիքիր» երիտասարդական շարժման ղեկավար Ռուսլան Բաշիրլիին, իսկ սեպտեմբերին՝ կազմակերպության առաջնորդներից Սայիդ Նուրիին եւ Ռամին Թաղիեւին: