Մատչելիության հղումներ

Բուշի դեմ մահափորձ իրականացրած Վլադիմիր Հարությունյանը գործել է միայնակ


Վրաստանի ներքին գործերի նախարար Վանո Մերաբիշվիլին հայտարարել է, որ Միացյալ Նահանգների նախագահ Ջորջ Բուշի եւ Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլու դեմ մահափորձ իրականացնելու մեջ մեղադրվող Վլադիմիր Հարությունյանը գործել է միայնակ:

«Նախաքննության ընթացքում Հարությունյանի կապ որեւէ օտար պետության գաղտնի ծառայությունների հետ չի հայտնաբերվել: Ըստ նախաքննության տվյալների, Հարությունյանը գործել է միայնակ», - Թբիլիսիի «24 սաաթի» թերթի հարցազրույցում նշել է Մերաբիշվիլին:

Վրաստանի դատախազությունը 27-ամյա Վլադիմիր Հարությունյանին ներկայացրել է մայիսի 10-ին Թբիլիսիի Ազատության հրապարակում նախագահ Ջորջ Բուշի ուղղությամբ նռնակ նետելու, ինչպես նաեւ հուլիսին ձերբակալության ժամանակ ոստիկան սպանելու եւ ապօրինի զենք պահելու ու կրելու մեղադրանք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG