Մատչելիության հղումներ

Թուրքական արհմիությունը հրաժարվում է «Աքսա»-ի ծառայություններից


Թուրքական հզոր արհմիություններից մեկը՝ «Մեմուր-Սեն»-ը, որոշել է բոյկոտել «Աքսա» ֆրանսիական ապահովագրական ընկերությունը, որը վերջերս համաձայնել էր փոխհատուցում տալ Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին:

«Մենք պետք է հրաժարվենք «Աքսա»-ի հետ գործարար հարաբերություններից: Մեզ համար անհնար է աշխատել մի ընկերության հետ, որը ոտնահարում է մեր երկրի իրավունքները», - «Ֆրանսպրես» գործակալությանն ասել է «Մեմուր-Սեն»-ի ղեկավար Ահմեդ Աքսուն, որը կոչ է արել արհմիության 200 հազար անդամներին չօգտվել «Աքսա»-ի ծառայություններից:

Այս ամիս «Աքսա»-ն համաձայնել էր 11 միլիոն դոլարի փոխհատուցում տալ Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին եւ 3 միլիոն էլ հատկացնել ֆրանսահայ բարեգործական կազմակերպություններին:

«Մեմուր-Սեն»-ը նաեւ պահանջել է «Աքսա»-ից հրապարակավ ներողություն խնդրել եւ «փոխհատուցում տալ այն թուրքերի ժառանգներին, որոնք սպանվել են հայերի կողմից 0սմանյան կայսրության գոյության վերջին տարիներին»:


Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG