Մատչելիության հղումներ

Պրահայում Էվակուացվել է «Ազատություն» ռադիոկայանի խմբագրակազմը


Ուրբաթ երեկոյան Պրահայի ոստիկանությունում ստացված՝ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի կենտրոնակայանի շենքում տեղադրված ռումբի մասին անանուն հեռախոսազանգից հետո էվակուացվել էր կենտրոնակայանի ողջ խմբագրակազմը:

Զննելով Պրահայի կենտրոնում գտնվող շենքը՝ ոստիկանությունը պարզել էր, որ ահազանգը կեղծ էր: Երկու ժամ հետո ռադիոկայանի աշխատակիցներին թույլ էր տվել վերադառնալ իրենց աշխատատեղերը:

«Ազատություն» ռադիոկայանի հաղորդումների հեռարձակումը ժամանակավորապես ընդհատվել էր: Ռադիոկայանի հայկական ծառայությունը երեկոյան եթերը հեռարձակել է Երեւանի մասնաճյուղից:

Ըստ սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո Չեխիայի եւ Միացյալ Նահանգների կառավարությունների միջեւ ձեռք բերված համաձայնության, հաջորդ տարեվերջին «Ազատության» կենտրոնակայանը տեղափոխվելու է ավելի ապահով վայր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG