Նոյեմբերի 6-ին Ադրբեջանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների ընթացքին հետեւելու են 855 դիտորդներ 18 կազմակերպություններից:
ANS հեռուստաընկերությունը Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամլո քարտուղար Ազեր Սարիեւը փոխանցել է, որ տեղական եւ միջազգային դիտորդների գրանցման գործընթացը ավարտվել է՝ չբացառելով, այդուհանդերձ, որ միջազգային դիտորդների քանակը փոփոխություն կրի: Սարիեւի խոսքերով, քանի որ միջազգային դիտորդները սովորաբար ժամանում են ընտրություններից ընդամենը մի քանի օր առաջ, նրանց համար կարող են բացառություններ արվել:
Ամենաբազմանդամ դիտորդական առաքելությունը կուղարկի ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների բյուրոն՝ 465 դիտորդ: Ընտրությունների ընթացքին կհետեւեն նաեւ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի, ԱՊՀ խորհրդարանական վեհաժողովի, Ադրբեջանում Միացյալ Նահանգների եւ Լեհաստանի դեսպանությունների, Ուկրաինայի, Վրաստանի, Լատվիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովների, Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի, այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ: