Մատչելիության հղումներ

Իլհամ Ալիեւը ակնկալում է Միխեիլ Սահակաշվիլու օգնությունը


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Վրաստանի նախագահ Սահակաշվիլուն խնդրել է օգնել առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրողների մատները անգույն թանաքով նշելու գործը կազմակերպելու հարցում:

Ադրբեջանի նախագահի նախաձեռնությամբ տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացում, ըստ «Ռեգնում» գործակալության, Ալիեւը, հաշվի առնելով, որ ընտրողների մատները անգույն թանաքով նշելու համակարգը արդեն կիրառվել է Վրաստանում, Սահակաշվիլուն խնդրել է օգնել «այդ աշխատանքի տեխնիկական ապահովման որոշ հարցերում»:

Միխեիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ այդ օգնությունը հարեւան երկրին կցուցաբերվի:

Ադրբեջանի նախագահի մամլո գրասենյակ տեղեկացմամբ, հեռախոսազրույցի ընթացքում նախագահները քննարկել են նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG