Այսօր Հայաստանի իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչներն ու ընդդիմության առաջնորդները Եռաբլուր եւ Պանթեոն առանձին այցելություններով իրենց հարգանքի տուրքը մատուցեցին 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովի դահլիճում իրականացված աննախադեպ ահաբեկչության զոհերի հիշատակին:
Առաջինը Եռաբլուր, որտեղ ամփոփված է Վազգեն Սարգսյանի աճյունը, այցելեց վարչապետ Անդրանիկ Մարգարյանը՝ կառավարության գրեթե ողջ կազմի ուղեկացությամբ: Ներկա չէին միայն տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանը եւ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը:
Նախագահ Ռոբերտ Քոչարյանը այս տարի նույնպես չի այցելելու Եռաբլուր: Նախագահի մամուլի խոսնակը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ Ռոբերտ Քոչարյանը ծաղկեպսակ է ուղարկելու:
Վարչապետը բնական է համարում այն, որ Ռոբերտ Քոչարյանը բավարարվում է միայն ծաղկեսպակ ուղարկելով. - «Պարտադիր չէ, որ հանրապետության նախագահն էլ այցելի Եռաբլուր: Ինքը ծաղկեպսակ է ուղարկում»:
Հարցին, թե կիսո՞ւմ է արդյոք Վարզգեն Սարգսյանի, Կարեն Դեմիրճյանի, ահաբեկչության մյուս զոհերի հարազատների կարծիքը, թե հանցագործության իրական կազմակերպիչները բացահայտված չեն, Մարգարյանը պատասխանեց. - «Կասկածանքը միշտ էլ կա: Բայց բոլոր դեպքերում հարկավոր են փաստեր, հարկավոր են վկայություններ այս խնդրին մինչեւ վերջ պատասխանելու համար»:
Վարչապետը հավելեց, թե կասկածանքի մթնոլորտը (եթե կրկին առաջանա) «խանգարելու է պետության զարգացմանը, տնտեսության զարգացմանը». - «Բոլոր դեպքերում, հարկավոր է սպասել: Ժամանակը այդ բոլոր հարցերի պատասխանը կտա»:
Անդրանիկ Մարգարյանը ասաց նաեւ, թե համաձայն չէ Վազգեն Սարգսյանի եղբոր՝ Արամ Սարգսյանի պնդմանը, թե հանցագործությունը լիարժեքորեն կարող է բացահայտվել միայն ներկա իշխանությունների հեռանալուց հետո:
Նույն հարցին երկրի զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը պատասխանեց, թե նման հարցեր որեւէ մեկի հետ չի քննարկել:
Զինդատախազը նաեւ ասաց, թե չի կարող բացառել դատավարության վերսկսումը՝ ավելացնելով. - «Այսպիսի հանցագործությունները միշտ ինչ-որ նախապատմություններ ունենում են: Այլ հարց է, թե մեզ հաջողվում է դա բացահայտել, թե չի հաջողվում»:
Արամ Սարգսյանի կարծիքով, մինչդեռ, «Հոկտեմբերի 27»-ի մասին այսօր հայտնի է նույնքան, որքան հայտնի էր 1999 թվականի հոկտեմբերի 28-ին:
«Ովքեր հոկտեմբերի 27-ի ոճրագործության հետ կապ են ունեցել, միանշանակ պատժվելու են», - ասաց Արամ Սարգսյանը: - «Ես համոզված եմ, ես նույնիսկ գիտեմ, որ այդ դատավարությունը լինելու է»:
Ազգային ժողովի շենքի բակում «Հոկտեմբերի 27»-ի զոհերի հուշաքարի մոտ հավաքվել էին խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչները: Իշխանական թեւի ներկայացուցիչներից խոսեց միայն Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը:
«Եվս մեկ անգամ փաստում ենք, որ նմանատիպ ոճրագործությունները վաղեմության ժամկետ չունեն», - ասաց Բաղդասարյանը՝ ձեռնպահ մնալով կրկին հնչեցնել իր նախորդ տարվա ասածը, թե «դատավարությունը չփարատեց հասարակության կասկածները»:
«Արդարություն» խմբակցության ղեկավար Ստեփան Դեմիրճյանը, սակայն, կարծում է, որ դատավարությունը հասարակության կասկածները էլ ավելի է խորացրել:
«Իրականությունը նաեւ այն է, որ ժողովուրդը համոզված է, որ այս իշխանության օրոք լիարժեք բացահայտում ակնկալելը միամիտ կլինի», - ավելացրեց նա:
Իսկ Կոմիտասի անվան պանթեոնում` Կարեն Դեմիրճյանի շիրիմի մոտ ընդդիմությունն արդեն միայնակ էր: Այստեղ դրված ծաղկեպսակներից ոչ մեկը իշխանության ներկայացուցիչների կողմից չէր ուղարկված:
Ռուզաննա Ստեփանյան եւ Աստղիկ Բեդեւյան