Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը հինգշաբթի օրը քննարկել են ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի անհատական գործընկերության գործողությունների ծրագրին առնչվող հարցեր:
Նախագահի մամլո ծառայության փոխանցմամբ, կողմերը գոհունակություն են հայտնել ծավալված համագործակցության առիթով եւ կարեւորել են հնարավորինս կարճ ժամկետում ամբողջապես հստակեցված ծրագիր ունենալու անհրաժեշտությունը, ինչը հիմք կհանդիսանա առաջիկա մի քանի տարիներին Հայաստան - ՆԱՏՕ գործակցության համար:
«Անդրադառնալով ՀՀ զինված ուժերի բարեփոխումներին, Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ թեեւ դժվար է դրանք իրականացնել գտնվելով «ոչ խաղաղություն, ոչ պատերազմ» իրավիճակում, սակայն Հայաստանը վճռական է այն կատարելու գործում», - ասված է հաղորդագրությունում: - «Ռոբերտ Սիմոնսն ասել է, որ ՆԱՏՕ-ն տարածաշրջանի նկատմամբ ցուցաբերում է միասնական մոտեցում, սակայն գործընկերություն է ծավալում հաշվի առնելով նաեւ յուրաքանչյուր երկրում տիրող իրողությունները»: