Մատչելիության հղումներ

Եվրամիությունը կասկածի տակ է առնում Բաքվի հանձնառությունը ժողովրդավարությանը


Եվրամիության արտաքին հարաբերությունների գծով հանձնակատար Բենիտա Ֆերերո-Ուոլդները չորեքշաբթի օրը Ստրասբուրգում Եվրախորհրդարանի նիստում հայտարարել է, որ նոյեմբերի 6-ի ընտրությունների քարոզարշավում Ադրբեջանի իշխանությունները խախտում են երկրի քաղաքացիների հիմնարար իրավունքները:

Նրա խոսքերով, այդ ընտրությունների անցկացումը Եվրամիությանը մերձենալու՝ Ադրբեջանի իշխանությունների կամքի «լակմուսի թուղթն» է լինելու:

Ֆերերո-Ուոլդները նշել է նաեւ, որ նոր հարեւանության քաղաքականության շրջանակներում Հարավային Կովկասի երկրների հետ «գործողությունների ծրագրերի» հաստատումը Եվրամիության կողմից կարող է ձգվել մինչեւ տարեվերջ՝ նկատի ունենալով, որ Բաքուն շարունակում է խրախուսել առեւտրային թռիչքները դեպի միջազգայնորեն չճանաչված Հյուսիսային Կիպրոս:


Ահթո Լոբյակաս, Բրյուսել

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG