Մատչելիության հղումներ

Freedom House-ը կասկածի տակ է առնում Ադրբեջանում խորհրդարանական ընտրությունների արդար անցկացումը


Ադրբեջանում նոյեմբերի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին վերաբերող հայտարարությամբ հանդես է եկել Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը:

«Մինչեւ Ադրբեջանում խորհրդարանական ընտրությունների անցկացումը մնացել է երեք շաբաթից քիչ ժամանակ: Քաղաքացիների որոշ ազատությունների սահմանափակումը կասկածի տակ է դնում, թե նրանք կմասնակցեն ազատ եւ արդար ընտրությունների», - ըստ «Ռեգնում» գործակալության, ասված է հայտարարությունում, որտեղ նաեւ մատնանշվում է, որ ընտրությունների նախօրեին անցկացված քաղաքական ակցիների ժամանակ «տեղ են գտել անցանկալի միջադեպեր»:

Freedom House-ի գործադիր տնօրեն Ջենիֆեր Վինձորի խոսքերով, ամբողջ աշխարհը ակնկալում է, որ Ադրբեջանում կանցնեն «արդար խորհրդարանական ընտրություններ»:

Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում ստեղծել բոլոր անհրաժեշտ պայմանները թափանցիկ եւ արդար ընտրություններ անցկացնելու, քաղաքացիների՝ հավաքներ անցկացնելու ազատությունը ապահովելու համար: Իշխանություններին Freedom House-ը կոչ է արել նաեւ ձեռնպահ մնալ բռնության ցանկացած միջոցներ գործադրելուց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG