Մատչելիության հղումներ

Հզոր պայթյուն Ադրբեջանում


Հզոր պայթյուն է տեղի ունեցել այսօր Ադրբեջանի արեւմուտքում գտնվող Աղստաֆա քաղաքում, ինչի արդյունքում, նախնական տվյալներով, զոհվել է 3 մարդ, տասնյակ մարդիկ վիրավորվել են: Տեղական իշխանությունները չեն բացառում, որ զոհերի թիվը կարող է աճել, որովհետեւ շենքը, որտեղ տեղի է ունեցել պայթյունը, լիովին փլուզվել է:

Ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի, պայթյունը տեղի է ունեցել Աֆղանստանի պատերազմի վետերաններին պատկանող ձեռնարկությունում, որը զբաղվում է մետաղի ջարդոն հավաքելով:

Պայթյունի պատճառները պարզվում են: Նախնական վարկածի համաձայն, պայթել են հայ-ադրբեջանական սահմանից այստեղ բերված ականները: Ղարաբաղյան պատերազմի ավարտից հետո Աղստաֆայի շրջանում շարունակվում են ականազերծման աշխատանքները:



Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG