Նախագահ Միխեիլ Սահակաշվիլու հրամանագրով երեկ պաշտոնանկ արված նախկին արտգործնախարար Սալոմե Զուրաբիշվիլին պատրաստ է համագործակցել «բոլոր նրանց հետ, ում համար թանկ են ազգային շահերը»:
Արտգործնախարարի եւ Վրաստանի իշխող կուսակցության («Միացյալ ազգային շարժում») մի շարք ներկայացուցիչների՝ ներառյալ խորհրդարանի խոսնակ Նինո Բուրջանաձեի միջեւ դիմակայության արդյունքում պաշտոնանկ արված Զուրաբիշվիլին հայտարարել է, «նոր կուսակցություն հիմնելը կամ գործող կուսակցություններից մեկին միանալը ինքնանպատակ չէ»:
«Գուցե մի օր մտածեմ կուսակցություն ստեղծելու մասին», - «Կավկազպրես» գործակալության փոխանցմամբ, ասել է նա: - «Բայց առայժմ նման ծրագրեր չունեմ»:
Զուրաբիշվիլին «Ռուսթավի –2» հեռուստաընկերությունը ասել է նաեւ, որ դեռ չի որոշել՝ առաջադրվելո՞ւ է 2009 թվականի սկզբին Վրաստանում կայանալիք նախագահական ընտրությունների ժամանակ, թե՞ ոչ»: