Թուրքիայի արտաքին գործերի նախարար Աբդուլլա Գյուլը երկուշաբթի օրը Հելսինկիում բանակցություններ կվարի Ֆինլանդիայի ղեկավարության հետ: Քննարկվելիք հարցերի շրջանակը կազմում են Եվրամիությանը Թուրքիայի հնարավոր անդամակցության շուրջ բանակցությունների հեռանկարները, երկկողմ համագործակցությունը եւ միջազգային հրատապ խնդիրները:
Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարը, ինչպես փոխանցում է ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալությունը, հանդիպումներ կունենա իր ֆինն պաշտոնակից Էրկի Տուոմիոյի, Ֆինլանդիայի նախագահ Տարյա Հալոնենի, ֆինն խորհրդարանականների, գործարարների հետ:
Թուրքիայի անդամակցության շուրջ Եվրամիություն – Թուրքիա նոր մեկնարկած բանակցությունները կարող են տեւել 15 տարի:
Ֆինլանդիայում անցկացված հարցումների համաձայն, ֆինների մեծամասնությունը սկզբունքորեն պատրաստ է արդեն 10 տարի հետո Թուրքիային ընդունել Եվրամիություն՝ եթե Անկարան կատարի բոլոր անհրաժեշտ նախապայմանները: Ըստ «Աամուլեհթի» թերթի հարցման, ֆինների միայն 16 տոկոսն է կտրականապես դեմ Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությանը: