Մատչելիության հղումներ

Իլհամ Ալիեւ. «Բանակցային գործընթացում արդյունքների բացակայությունը արժեզրկում է մեր դիվանագիտական հաղթանակները»


Ուրբաթ օրը Բաքվում Ադրբեջանի երիտասարդական համաժողովում ունեցած ելույթում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը անդրադարձել է նաեւ Լեռնային Ղարաբաղի հակարմարտության բանակցային գործընթացին:

«Այսօր մենք կարող ենք փաստել գործընթացում որոշակի դիվանագիտական հաջողությունների մասին, քանի որ միջազգային կազմակերպությունների դիրքորոշումներում տեղի են ունեցել դրական տեղաշարժեր: Բայց եթե չկա արդյունք, այդ հաջողությունների մասին խոսելն անիմաստ է», - ըստ day.az-ի, հայտարարել է Ադրբեջանի նախագահը:

Իլհամ Ալիեւը շեշտել է, որ բանակցային գործընթացը կշարունակվի, «քանի դեռ սպառված չեն դրա բոլոր հնարավորությունները»:

«Սակայն մեր համբերությունը անսահման չէ...Համոզված եմ, որ եթե մենք ցանկանում ենք վերադարձնել մեր հողերը արդարացի խաղաղության [պայմանագրի] հիման վրա, ապա պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնենք բանակի կառուցմանը», - հայտարարել է Ադրբեջանի նախագահը:

«Մենք կհասնենք այն բանին, որ Ադրբեջանի ռազմական բյուջեն հավասարվի Հայաստանի ողջ բյուջեին», - կրկին հայտարարել է Իլհամ Ալիեւը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG