Մատչելիության հղումներ

Ձեւավորվել է սահմանադրական հանրաքվեի նախապատրաստական աշխատանքների կազմակերպման համակարգող խորհուրդ


Ինչպես հաղորդել է նախագահի մամլո գրասենյակը, հանդիպման ընթացքում քննարկվել են Սահմանադրական բարեփոխումներին առնչվող հարցեր. - «Քննարկումների արդյունքում որոշվել է ձեւավորել սահմանադրական հանրաքվեի նախապատրաստական աշխատանքների կազմակերպման համակարգող խորհուրդ, որի կազմում կընդգրկվեն քաղաքական կոալիցիայի եւ սահմանադրական բարեփոխումներն աջակցող քաղաքական ուժերի ներկայացուցիչները»:

Հաղորդվում է նաեւ, որ խորհրդի աշխատանքները կհամակարգի Ազգային Ժողովի հանձնաժողովի նախագահ, «Օրինաց երկիր» կուսակցության ղեկավար անդամ Մհեր Շահգելդյանը:

Համակարգող խորհրդի անդրանիկ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 18-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG