Մատչելիության հղումներ

Ռինո Հարնիշ. «Բաքվում ստեղծվել է ռադիոլոկացիոն կայան»


Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպան Ռինո Հարնիշը հայտարարել է, որ կասպյան տարածաշրջանում զանգվածային ոչնչացման զենքերի տարածումը կանխելու նպատակով Բաքվում, Միացյալ Նահանգների աջակցությամբ, ստեղծվել է ռադիոլոկացիոն կայան:

Ռուսաստանյան «Ինտերֆաքս» գործակալության փոխանցմամբ, կասպյան եւ սեւծովյան տարածաշրջաններում զանգվածային ոչնչացման զենքերի տարածման դեմ պայքարին նվիրված միջազգային կոնֆերանսում ունեցած ելույթում Ռինո Հարնիշը նշել է, որ ռադիոլոկացիոն կայանը հագեցած է ժամանակակից սարքավորումներով, որոնք թույլ են տալիս ժամանակին հայտնաբերել Կասպից ծովում հայտնված կասկածելի նավերը:

Դեսպան Հարնիշը նաեւ վստահեցրել է, որ Միացյալ Նահանգները կշարունակի Բաքվին ռադիոլոկացիոն սարքավորումների եւ դիտախցիկների մատակարարումը:

Ադրբեջանում արդեն գործում է Գաբալայի ռադիոլոկացիոն կայանը, որը սպասարկվում է ռուսաստանցի զինվորականների կողմից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG