Մատչելիության հղումներ

Ադրբեջանը պնդում է, որ հրադադարի խախտման արդյունքում ադրբեջանցի զինվոր է սպանվել


Ադրբեջանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Իլգար Վերդիեւը երկուշաբթի օրը հայտարարել է, որ հոկտեմբերի 9-ին հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գոտում տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում զոհվել է ադրբեջանցի մեկ զինծառայող:

«Ասոշիեյթեդ Փրես» գործակալության փոխանցմամբ, նա նշել է, որ «հրադադարի խախտման արդյունքում սպանվել է 19-ամյա զինծառայող Նիյամադին Մամադովը»: Վերդիեւը պնդել է, որ հրադադարը խախտել է հայկական կողմը, իսկ ադբեջանցիները պատասխան կրակ են բացել:

Գործակալությունը նաեւ նշում է, որ միջադեպի մասին Հայաստանի պաշտպանության նախարարության մեկնաբանություններն եւ պարզաբանումները առայժմ չեն չեն հրապարակվել:

Հակամարտության գոտում 11 տարի առաջ հաստատված հրադադարի խախտման դեպքերի մասին ժամանակ առ ժամանակ հաղորդում են ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական կողմերը:

Վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, ANS հեռուստաընկերությունը հաղորդում է, որ այսօր ԵԱՀԿ առաքելությունը Աղդամի շրջանի Յուսիֆջանլի բնակավայրի մոտակայքում անցկացնելու է Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում:

Սեպտեմբերի 20-ին Ֆիզուլու շրջանի Ղարախանբեյլի բնակավայրի մոտակայքում դիտարկումը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի ցուցումով դադարեցվել էր անվտանգության նկատառումներով՝ դիտարկման առաքելության ուղղությամբ ադրբեջանական կողմից արձակված կրակոցի պատճառով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG