Մատչելիության հղումներ

Եվրախորհրդի Նախարարների կոմիտեի նախագահը Հայաստանի քաղաքական ուժերին կոչ է անում աջակցել սահմանադրական բարեփոխումներին


Երկուշաբթի օրը տարածած հայտարարությամբ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահ, Պորտուգալիայի արտաքին գործերի նախարար Դիոգո Ֆրեիտաս դո Ամարալը կոչ է արել հայաստանյան քաղաքական ուժերին աջակցել հաջորդ ամիս հանրաքվեի դրվելիք Սահմանադրության բարեփոխումներին:

«Նոյեմբերի 27-ին կայանալիք սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն կենսական նշանակություն կունենա Հայաստանի համար», - ասված է հայտարարությունում: - «Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի փորձագիտական կարծիքը ցույց է տվել, որ բարեփոխումները թույլ կտան համապատասխանեցնել Սահմանադրությունը եվրոպական չափանիշներին»:

«Ես ապավինում եմ Հայաստանի քաղաքական կուսակցությունների պատասխանատվության զգացմանը եւ ընդհանուրի բարօրությամբ նրանց հոգածությանը եւ կոչ եմ անում, անկախ իրենց միջեւ առկա տարաձայնություններից, աջակցել այս բարեփոխումներին, որոնք կարեւոր են երկրի ժողովրդավարական ապագայի համար», - շարունակել է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահը:- «Մասնակցելով հանրաքվեին եւ ի ցույց դնելով իր նվիրվածությունը ազատության եւ ժողովրդավարության արժեքներին՝ Հայաստանի ժողովուրդը կապացուցի Հայաստանը Եվրոպայի կառուցման գործընթացի լիիրավ մասնակից տեսնելու իր ցանկությունը»:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG