Մատչելիության հղումներ

Հայաստան է ժամանում Լատվիայի նախագահը


Այսօր պաշտոնական այցով Երեւան է ժամանում Լատվիայի նախագահ Վայրա Վիկե-Ֆրեյբերգան:

Ըստ Հայաստանի նախագահի մամլո ծառայության, երկու երկրների նախագահների հանդիպման ընթացքում քննարկվելու են Հայաստանի եւ Լատվիայի միջեւ համագործակցությունը զարգացնելու հարցերը:

Լատվիայի նախագահին ուղեկցում է լատվիացի գործարարների պատվիրակությունը: Երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը անցած տարի կազմել է ընդամենը 2 միլիոն դոլար:

Լատվիայի նախագահը Երեւան կժամանի Վրաստանից: Այսօր առավոտյան Վայրա Վիկե-Ֆրեյբերգան նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի ուղեկցությամբ Կախեթիի շրջանում այցելել է գինեգործական ձեռնարկություն, որտեղ նրան վրացական գինի եւ չուչխել են հյուրասիրել:


Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG