Մատչելիության հղումներ

Հայաստանի պաշտպանության նախարարությունը եւ ԵԱՀԿ-ն համագործակցելու են հրքիռային վառելիքի վերամշակման գործում


Այսօր Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար Վլադիմիր Պրյախինը հուշագիր են ստորագրել «մելանժ» տիպի հրթիռային վառելիքի վերամշակման ծրագրի երրորդ փուլն իրականացնելու մասին:

Այս ծրագրի համաձայն, «մելանժ»-ը վերամշակվելու է՝ դառնալով էկոլոգիապես մաքուր պարարտանյութ, որի կարիքն ունի Հայաստանը:

Ինչպես հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը, Վլադիմիր Պրյախինը նշել է, որ ծրագրի հաջող իրականացմանը նպաստել են Հայաստանի արհեստավարժ մասնագետները:



Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG