Մատչելիության հղումներ

Վրաստանի խորհրդարանը սահմանել է Աբխազիայից եւ Հարավային Օսիայից ռուսաստանյան խաղաղապահների դուրսբերման ժամկետները


Վրաստանի խորհրդարանի նախագահ Նինո Բուրջանաձեն երեկ հայտնել է, որ պատգամավորները մշակել են որոշման նախագիծ, որը պարտադրում է իշխանություններին միջոցներ ձեռնարկել Վրաստանի տարածքում առկա հակամարտությունների գոտիներից ռուսաստանյան խաղաղապահ ուժերի դուրսբերման ուղղությամբ:

«Կավկազպրես» գործակալության փոխանցմամբ, փաստաթղթում ասվում է, որ եթե ռուսաստանյան խաղաղապահների գործունեությունը չհամապատասխանի իրենց առաքելությունը, ապա դրանք պետք է դուրս բերվեն Հարավային Օսիայից մինչեւ 2006 թվականի փետրվարը, իսկ Աբխազիայից՝ մինչեւ 2006-ի հուլիսի 1-ը:

Նինո Բուրջանաձեն նաեւ նշել է, որ Վրաստանի խորհրդարանի պատգամավորները ցանկանում են, որ մինչեւ քվեարկությունը, որը կայանալու է խորհրդարանի հոկտեմբերի 11-ին, նախագիծը անցնի հասարակական քննարկում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG