Մատչելիության հղումներ

Ադրբեջանի ներկայացուցիչը ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կոմիտեի նախագահ


ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Յաշար Ալիեւը ընտրվել է Գլխավոր ասամբլեայի կոմիտեի նախագահ:

«Թրենդը» գործակալության փոխանցմամբ, Ադրբեջանի ներկայացուցիչը դարձել է քաղաքականության եւ ապագաղութացման 4-րդ հատուկ կոմիտեի ղեկավար: Տվյալ կառույցը մտնում է ասամբլեայի յոթ հիմնական կոմիտեների թվի մեջ: Յաշար Ալիեւը կոմիտեի նախագահի պարտականությունները կատարելու է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 60-րդ նստաշրջանի ընթացքում:

Կոմիտեում քննարկվում է գլոբալ քաղաքական հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ գաղութային կախվածության մեջ գտնվող ժողովուրդների եւ պետությունների անկախության ձեռք բերման, խաղաղ նպատակներով տիեզերական տարածության օգտագործման, հակամարտության գոտիներում խաղաղարարական ուժերի տեղաբաշխման հարցերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG