Մատչելիության հղումներ

Սահակաշվիլին Թբիլիսիում նոր հայկական դպրոց է բացել


Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին երկուշաբթի օրը մասնակցել է Թբիլիսիի հայաշատ Հավլաբար շրջանում հայկական նոր դպրոցի բացմանը:

Ուսուցիչներին եւ աշակերտներին շնորհավորելով նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ, Սահակաշվիլին, «Կավկազպրես» գործակալության փոխանցմամբ, ասել է. - «Ինձ համար մեծ պատիվ է Թբիլիսում նոր դպրոց բացել: Այն խորհրդանշում է վերջին 2 տարում Վրաստանում տեղի ունեցող փոփոխությունները»:

Նույն օրը Վրաստանի նախագահը այցելել է նաեւ Թբիլիսիի ադրբեջանական դպրոցը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG