Մատչելիության հղումներ

Լոս Անջելեսի նորընտիր քաղաքապետը պաշտոնների է նշանակել 4 ամերիկահայի


Լոս Անջելեսի նորընտիր քաղաքապետ Անտոնիո Վիլարեյգոսան այս շաբաթ քաղաքապետարանում պաշտոնների է նշանակել քաղաքի 4 հայազգի բնակիչների: Նրանցից մեկը դարձել է քաղաքապետարանի դեպարտամենտի ղեկավար, մնացած երեքը ընդգրկվել են զանազան հանձնաժողովներում:

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի տարեկան ճաշկերույթին հրավիրված քաղաքապետ Վիլարեյգոսան շուրջ 600 հյուրերի ներկայությամբ ասել է, որ նշանակել է ամերիկահայերին այդ պաշտոններին, որովհետեւ «նրանք լավագույն թեկնածուներն էին»:

Էդ Էբրահիմյանը, որը ղեկավարելու է արտաքին լուսավորության դեպարտամենտը, առաջին ամերիկահայն է, որը նշանակվում է Լոս Անջելեսի քաղաքապետարանի դեպարտամենտի ղեկավար:


Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG