Մատչելիության հղումներ

Անվտանգության նկատառումներով դադարեցվել է հերթական դիտարկումը


Սեպտեմբերի 20-ին Ֆիզուլու շրջանի Ղարախանբեյլի բնակավայրի մոտակայքում Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկումը դադարեցվել է՝ ադրբեջանական կողմից հնչած կրակոցի պատճառով:

«Դիտարկման հենց սկզբում ադրբեջանական կողմից մեկ կրակոց արձակվեց դիտարկման առաքելության ուղղությամբ, ինչը արձանագրվեց ԵԱՀԿ ներկայացուցիչների կողմից: Ադրբեջանական կողմից դիտարկման ղեկավար` ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի ցուցումով դիտարկումը դադարեցվեց անվտանգության նկատառումներով», - հաղորդել է Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարությունը:

Տեղեկացվում է նաեւ, որ ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկում իրականացնող խմբի կազմում էին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի համակարգող, փոխգնդապետ Իմրե Պալատինուսը (Հունգարիա), ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Փեթեր Քիին (Մեծ Բրիտանիա), Հարրի Էրոնենը (Ֆինլանդիա) եւ ԵԱՀԿ բարձր մակարդակի պլանավորման խմբի ներկայացուցիչ, գնդապետ Անդրեյ Կորոտկովը (Ռուսաստան):

Ղարաբաղյան կողմից դիտարկման առաքելությանն ուղեկցում էին ԼՂՀ Պաշտպանության նախարարության եւ Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG