Մատչելիության հղումներ

Սահակաշվիլին կրկին հայտարարում է, որ «թույլ չի տա» երկրի տարածքային ամբողջականության խախտում


Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ թույլ չի տա երկրի տարածքային ամբողջականության խախտում:

«Քանի կենդանի եմ, ես դա թույլ չեմ տա», - ըստ ռուսաստանյան «Ինտերֆաքս» գործակալության, կիրակի օրը Վրաստանի պարեկային ոստիկանության հիմնադրման տարելիցին նվիրված հանդիպման ժամանակ հայտարարել է Սահակաշվիլին:

«Վրաստանին ապագայում սպասում են դժվարին ժամանակներ, քանի որ շարունակվում է Աբխազիայի անեքսիան, իսկ Հարավային Օսիայում դեռ կան քրեածին օջախներ, որոնք ուղղակի աջակցություն են ստանում արտասահմանից», - նշել է Վրաստանի նախագահը՝ ավելացնելով. - «Մենք դա չենք հանդուրժի եւ անպայման այնտեղ կարգուկանոն կհաստատենք խաղաղ եւ քաղաքական ճանապարհով, իսկ եթե հարկ լինի՝ քայլեր կձեռնարկենք քրեածին տարրերի ոչնչացման ուղղությամբ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG