Կառավարության՝ 2005 թվականի հունիսի 23-ի «ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատության խորհրդի ձեւավորման կարգը հաստատելու մասին» որոշմամբ, փոփոխության է ենթարկվել բուհական գիտխորհուրդների ձեւավորման կարգը, ինչը գժգոհություն է առաջացրել բուհերի ռեկտորներից եւ դասախոսներից շատերի շրջանում:
Իսկ Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Սոս Սարգսյանը, ի նշան բողոքի օրերս կրթության եւ գիտության փոխանախարար Արա Ավետիսյանի հայտարարության, թե՝ ովքեր դժգոհ են այդ որոշումից, «պարզապես քաղաքականացնում են հարցը», հրաժարական է տվել:
Ըստ նշված որոշման, այսուհետ բուհերի գիտխորհուրդները պիտի ձեւավորվեն հետեւյալ համամասնությամբ. 25 տոկոսը՝ ուսանողների ներկայացուցիչներից, 25 տոկոսը՝ տվյալ բուհի պրոֆեսորադասախոսական կազմից, 25-ական տոկոս՝ կառավարության եւ կրթության ու գիտության նախարարության ներկայացուցիչներից: Բուհի ռեկտորին ընտրելու է հենց այդ գիտխորհուրդը:
«Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում բացատրելով հրաժարականի պատճառները՝ Սոս Սարգսյանը ասաց. - «Պատճառը այն է, որ կրթության եւ գիտության նախարարի տեղակալ Արայիկ Ավետիսյանը ելույթ ունեցավ եւ ի լուր աշխարհի հայտարարեց, որ «քաղաքականացնում են իրենց պաշտոններին կառչելու համար»... Շատ անվայել, շատ վիրավորական ելույթ»:
«Իմ մարդկային արժանապատվությունը չի կարող թույլ տալ, որ իմ անվան հետ խաղան», - շարունակեց անվանի դերասանը: - «Ինձ համար այդ ամենը անընդունելի է՝ եթե չասեմ, որ զզվելի է»:
Գայանե Դանիելյան