Մատչելիության հղումներ

Եվրամիությունը «պաշտպանում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը»


Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Հեյկի Տալվիտիեն հինգշաբթի օրը Բաքվում հայտարարել է, որ Եվրամիությունը աջակցում է «ղարաբաղյան հակամարտության շուրջ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցային գործընթացի առաջխաղացմանն ուղղված քայլերին»:

«Կարծում եմ, երկու պետությունների ղեկավարները բանակցային գործընթացի հետագա խորացման հրահանգ են տվել արտգործնախարարներին», - ըստ ռուսաստանյան «ՌԻԱ-Նովոստի» գործակալության, ասել է Տալվիտիեն:

«Երկար տարիներ շարունակվող հակամարտության կարգավորումը հնարավոր է երկու երկրների անհրաժեշտ ջանքերի դեպքում միայն», - նշել է Եվրամիության հատուկ ներկայացուցիչը՝ շեշտելով, որ «դրսից ոչ ոք չի կարող կարգավորել հիմնախնդիրը»:

«Իլհամ Ալիեւի եւ Ռոբերտ Քոչարյանի միջեւ Կազանի հանդիպումը հնարավորություն է տալիս փաստելու, որ ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու պատմական հնարավորություն է ստեղծվել, եւ դա պետք է օգտագործել», - հայտարարել է Հեյկի Տալվիտիեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG