Մատչելիության հղումներ

Ալեքսի Երկրորդ. «Հոգեւորականները հավատում են, որ ղարաբաղյան խնդիրը կարող է լուծվել խաղաղ ճանապարհով»


Չորեքշաբթի օրը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Ադրբեջանի հոգեւոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեի հրավերով Բաքու է ժամանել Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Պատրիարք Ալեքսի Երկրորդը:

«Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունները հասել են փոխադարձ վստահության եւ զարգացման նոր աստիճանի, եւ հիմնված են բարեկամության եւ բարիդրացիական հարաբերությունների սկզբունքների վրա», - ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի հայտարարել է Իլհամ Ալիեւը:

«Մենք կարող ենք պարծենալ նրանով, որ բոլոր դավանանքի տեր մարդիկ Ադրբեջանում ապրում են խաղաղ եւ համերաշխ, ինչը երկրի զարգացման համար կարեւորագույն նախապայմաններից է», - նշել է Ադրբեջանի նախագահը:

Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Պատրիարք Ալեքսի Երկրորդը, իր հերթին, նշել է, թե «հոգեւորականները միշտ էլ ողջունում են խաղաղությունը, համերաշխությունը եւ համագործակցությունը», եւ հույս է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կկարգավորվի մոտ ապագայում:

«Հոգեւորականները հավատում են, որ ղարաբաղյան խնդիրը կարող է լուծվել խաղաղ ճանապարհով՝ երկխոսության միջոցով», - հայտարարել է Ալեքսի Երկրորդը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG