Մատչելիության հղումներ

Ադրբեջանում շարունակում են հետապնդել «Ենի ֆիքիր»-ի անդամներին


Ադրբեջանի Գլխավոր դատախազությունը Ադրբեջանում պետական հեղաշրջման նախապատրաստման եւ դրանում ներգրավված ուժերից ֆինանսական օգնության ստանալու մեղադրանքով չորեքշաբթի օրը ձերբակալել է Ադրբեջանի ընդդիմադիր «Ենի ֆիքիր» երիտասարդական շարժման երրորդ առաջնորդին՝ կազմակերպության նախագահի տեղակալ Ռամին Թաղիեւին: Շաբաթասկզբին համանման մեղադրանքով ձերբակալվել էր կազմակերպության առաջնորդներից Սայիդ Նուրին:

«Ես խստորեն դատապարտում եմ այս ձերբակալությունները: Կարծում եմ, իշխանությունները փորձում են ընտրություններից առաջ ասպարեզից հանել կազմակերպության ամբողջ գործադիր կոմիտեն, քանի որ մտավախություն ունեն, որ «Ենի ֆիքիր»-ը կարող է մոբիլիզացնել ողջ երիտասարդությանը», - ըստ «Ֆրանսպրես»-ի, հայտարարել է ընդդիմադիր Ազգային ճակատ կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին, որի ղեկավարած կուսակցության երիտասարդական թեւն է «Ենի ֆիքիր»-ը:

«Ենի Ֆիքիր»-ի ղեկավար Ռուսլան Բաշիրլին «ամերիկյան ոչ կառավարական կազմակերպությունների եւ Հայաստանի գաղտնի ոստիկանության աջակցությամբ» Ադրբեջանի կառավարությանը տապալելու փորձի մեղադրանքով ձերբակալվել էր օգոստոսի 3-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG