Մատչելիության հղումներ

Վրաստանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում կներկայացնի նախագահ Սահակաշվիլին


Երկուշաբթի օրը Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլու գլխավորած պատվիրակությունը մեկնել է Միացյալ Նահանգներ: Վրաստանի ղեկավարը, «Կավկազպրես» գործակալության փոխանցմամբ, ելույթ է ունենալու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 60-րդ նստաշրջանում, ինչպես նաեւ մասնակցելու է «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի կողմից Վրաստանին 200 մլն դոլարի անհատույց օգնություն տրամադրելու մասին հուշագրի ստորագրմանը:

Տրամադրվելիք գումարը բաշխվելու է չորս ուղղություններով, որոնցից մեկը Ախալցխա - Ախալքալակ – Նինոծմինդա ավտոմայրուղու շինարարությունն է. դրան հատկացվելու 50 մլն դոլար:

Միխեիլ Սահակաշվիլին ելույթ է ունենալու սեպտեմբերի 14-ին Նյու Յորքում բացվող ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային 60-րդ նստաշրջանում: Ծրագրված են նաեւ Վրաստանի նախագահի երկկողմ հանդիպումները նստաշրջանին մասնակցող այլ երկրների ղեկավարների հետ:

Հայաստանի պատվիրակությունը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում գլխավորում է երկրի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG