Մատչելիության հղումներ

Ադրբեջանական ընդդիմությունը պատվիրել է հազարավոր նարնջագույն վրաններ


Ադրբեջանի ընդդիմությունը մտադիր է նոյեմբերի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում կիրառել վրաց-ուկրաինական փորձը:

«Արդեն պատվիրել ենք հազարից ավելի նարնջագույն վրաններ. դրանք տեղադրվելու են հրապարակներում՝ ընտրատեղամասերի դիմաց», - ռուսաստանյան «Ռեգնում» գործակալության փոխանցմամբ, լրագրողներին ասել է Ադրբեջանի դեմոկրատական կուսակցության նախագահի առաջին տեղակալ Սարդար Ջալալօղլուն:

Ադրբեջանի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը, սակայն, հայտարարել է, որ իրավապահները թույլ չեն տալու վրաններ տեղադրել՝ եթե չլինի Բաքվի գործադիր իշխանությունների համապատասխան թույլտվությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG