Մատչելիության հղումներ

«Ռուսաստանը ցանկանում է զարգացնել ռազմատեխնիկական համագործակցությունը Թուրքիայի հետ»


«Ռուսաստանը ցանկանում է զարգացնել ռազմատեխնիկական համագործակցությունը Թուրքիայի հետ», - թուրքական «Միլլիեթ» օրաթերթում երկուշաբթի օրը տպագրված հարցազրույցում ասել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովը:

Ըստ նախարարի, համատեղ ծրագրերի իրականացումը հնարավորություն կտա «ուժեղացնել Թուրքիայի զինված ուժերը` երկու երկրները դարձնելով ռազմավարական դաշնակիցներ»:

Ռուսաստանը Թուրքիային առաջարկել է միանգամից հինգ ռազմական ծրագրերի իրագործում`այդ թվում ռազմական մեքենաների արտադրության կազմակերպում Թուրքիայի տարածքում, հակատանկային զենքի արտադրություն` հատուկ Թուրքիայի համար, ինչպես նաեւ մի շարք համատեղ տիեզերական ծրագրերի իրագործում:

«Ռուսասատանը նաեւ պատրաստվում է մասնակցել ռազմական ուղղաթիռների վաճառքի` Անկարայի հայտարարած մրցույթին», - հաղորդում է «Միլլիեթը»:

Սերգեյ Իվանովը Թուրքիային առաջարկել է նաեւ կազմակերպել ռազմական ողղաթիռների համատեղ արտադրություն`դրանք հետագայում երրորդ երկրների վաճառելու հեռանկարով:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG