Մատչելիության հղումներ

Հայաստանն ու Լատվիան կստորագրեն ռազմական համագործակցության համաձայնագիր


Հայաստանի նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, երկրի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը երկուշաբթի օրը պաշտոնական այցով մեկնել է Լատվիա:

Պաշտպանության նախարարի մամուլի ծառայության պետ, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը նաեւ փոխանցում է, որ նախատեսվում են պատվիրակության հանդիպումները Լատվիայի վարչապետի, պաշտպանության նախարարի, ԶՈՒ գլխավոր շտաբի պետի, ինչպես նաեւ խորհրդարանի անվտանգության եւ պաշտպանության հարցերով հանձնաժողովի նախագահի հետ:

Այցի շրջանականերում կստորագրվի «ՀՀ պաշտպանության նախարարության եւ ԼՀ պաշտպանության նախարարության միջեւ ռազմական համագործակցության մասին» համաձայնագիր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG