Մատչելիության հղումներ

Մութալիբովը առաջադրվել է որպես Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորության թեկնածու


Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երկուշաբթի օրը որպես պատգամավորության թեկնածու է գրանցել Ադրբեջանի առաջին նախագահ, Սոցիալ-դեմոկրատական կուսակցության համանախագահ Այազ Մութալիբովին:

day.az էլեկտրոնային պարբերականի տեղեկացմամբ, գրանցման համար անհրաժեշտ ստորագրությունները Մութալիբովի կողմնակիցները ընտրական հանձնաժողով էին ներկայացրել օգոստոսի 26-ին:

Մութալիբովը առաջադրվել է Յասամալի 17-րդ ընտրատարածքում, ուր նրա հակառակորդներն են լինելու Lիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Lալա-Շովկետ Հաջիեւան եւ Նավթային պետական ընկերության նախկին ղեկավար Սաբիտ Բաղիրովը:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG