Մատչելիության հղումներ

Ադրբեջանի ընդդիմությունը Լեհաստանում միասնական գործողությունների ծրագիր է մշակել


Ինչպես ուրբաթ օրը հրապարակված հոդվածում պնդել է ռուսաստանյան «Նեզավիսիմայա գազետա»-ն, Ադրբեջանի ընդդիմության առաջնորդները այս շաբաթ Լեհաստանում միասնական գործողությունների ծրագիր են մշակել, որի նպատակն է խորհրդարանը դուրս բերել նախագահ Իլհամ Ալիեւի վերահսկողությունից:

Ըստ թերթի, «Սոլիդարնոստ» դեմոկրատական շարժման 25-ամյակի տոնակատարությունների ժամանակ Գդանսկում հանդիպել են «Մուսավաթ» կուսակցության առաջնորդ Իսա Ղամբարը, Ժողովրդական ճակատի բարեփոխական թեւի ղեկավար Ալի Քերիմլին եւ Միացյալ Նահանգներից ժամանած Ռասուլ Գուլիեւը, ով նախկինում Ադրբեջանի խորհրդարանի խոսնակն էր, իսկ այժմ գլխավորում է Դեմոկրատական կուսակցությունը:

Իսա Ղամբարի վկայությամբ, Լեհաստանում ընդդիմադիրները հանդիպել են ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Մադելին 0լբրայթի եւ անվտանգության հարցերով նախագահի նախկին խորհրդական Զբիգնեւ Բժեզինսկու հետ:


Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG