Մատչելիության հղումներ

Ղարաբաղի պատվիրակությունը կմասնակցի Մոսկվայում կայանալիք ԱՊՀ չճանաչված հանրապետությունների գիտաժողովին


ԱՊՀ տարածքի չճանաչված հանրապետությունները նախատեսում են սեպտեմբերի 13-ից 16-ը Մոսկվայում անցկացնել «Զուգահեռ ԱՊՀ. Աբխազիան, Մերձդնեստրը, Հարավային Օսիան եւ Լեռնային Ղարաբաղը որպես հետխորհդային իրակունություն» թեմայով գիտաժողով:

«Կավկազպրես» գորակալության փոխանցմամբ, գիտաժողովի կազմակերպիչներն են Մոսկվայի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետը եւ ԱՊՀ հարցերով ինստիտուտը՝ չճանաչված հանրապետությունների պետական համալսարանների հետ համատեղ:

Գիտաժողովի շրջանակներում նախատեսվում է «Կրոնի ազատությունը հակամարտության գոտիներում» թեմայով կլոր սեղանի անցկացում:

Լեռնային Ղարաբաղի արտգործնախարությունում «Ազատություն» ռադիոկայանին հաստատեցին այս լուրը՝ նշելով, որ Լեռնային Ղարաբաղի պատվիրակությունը մասնակցելու է գիտաժողովի աշխատանքներին:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG