ԱՊՀ գործադիր արտուղար Վլադիմիր Ռուշայլոն չորեքշաբթի օրը հայտարարել է, թե ԱՊՀ-ի դիտորդական առաքելությունները ներկա կգտնվեն Ադրբեջանի եւ Ղազախստանի առաջիկա ընտրություններում, ինչպես նաեւ հնարավոր է նրանց մասնակցությունը Հայաստանում սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին:
Ռուսաստանյան «Ինտերֆաքս» գործակալության փոխանցմամբ, Մոսկվայում կայացած ասուլիսի ժամանակ Ռուշայլոն հայտնել է, որ արդեն սկսվել է Ադրբեջան գործուղվելիք դիտորդական առաքելության կազմավորումը, որը մոնիթորինգ կիրականացնի երկրի բոլոր 125 ընտրական տեղամասերում:
Ասուլիսում ԱՊՀ գործադիր քարտուղարը անդրադարձել է նաեւ ԱՊՀ երկրներում ՆԱՏՕ-ի ռազմակայանների հնարավոր ներկայության խնդրին:
«Դա ԱՊՀ այս կամ այն պետության կառավարության որոշելիք հարցն է», - հայտարարել է Վլադիմիր Ռուշայլոն՝ այդուհանդերձ, ավելացնելով. - «Կոնսուլտացիաներ, անշուշտ, կլինեն»: