Մատչելիության հղումներ

Թուրքիան հրաժարվում է Եվրամիության հետ արտոնյալ գործընկերության գաղափարից


Թուրքիայի արտգործնախարար Աբդուլլա Գյուլը հայտարարել է, որ Թուրքիան կտրականապես հերքում է Եվրամիության հետ «արտոնյալ գործընկերության» գաղափարը:

«Գերմանիայի քրիստոնյա-դեմոկրատների առաջնորդ Անգելա Մերկելի՝ արտոնյալ գործընկերության մասին նախաձեռնությունը անօրինական է եւ ոչ բարոյական», - Turkish Daily News-ի հարցազրույցում նշել է Թուրքիայի արտգործնախարարը:

«Այդ առաջարկը ի չիք է դարձում մեր կեսդարյա ջանքերը: Այն նաեւ խոչընդոտների ներուժ է ստեղծում Եվրամիության հետ հետագա մեր հարաբերությունների զարգացման համար: Եվրամիությանը Թուրքիայի լիիրավ անդամակցությունը նպատակ է, որը որոշել էին Ադենաուերը (Գերմանիայի նախկին կանցլեր), նախագահներ դե Գոլը եւ Միտերանը», - հայտարարել է Գյուլը:

Թուրքիայի արտգորնախարարը նաեւ քննադատել է Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի վերջին հայտարարությունը: «Թուրքիայի հրաժարվելը ճանաչել Կիպրոսի Հանրապետությունը չի համապատասխանում Եվրամիությանը անդամակցող պետությունից ակնկալվող ոգուն», - ասել էր Շիրակը:

Գյուլը նաեւ ափսոսանք է հայտնել, որ եվրոպական մի շարք քաղաքական գործիչներ քաղաքական նպատակներով շահարկում են Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության խնդիրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG