Մատչելիության հղումներ

Թուրքիան մտադիր է նավթավերամշակման գործարան կառուցել Վրաստանի Սուպսա նավահանգստում


Վրաստանի տնտեսական զարգացման նախարարությունը երեքշաբթի օրը հայտարարել է, որ թուրքական «Գյունայ» ընկերությունը նախատեսում է նավթավերամշակման գործարան կառուցել Վրաստանի Սուպսա նավահանգստում:

«Ինտերֆաքս» գործակալության փոխանցմամբ, թուրքական ընկերությունը մտադիր է չորս տարվա ընթացքում շուրջ 500 միլիոն դոլարի ներդրում կատարել տարեկան 5 միլիոն տոննա նավթ վերամշակելու կարողությամբ ձեռնարկություն կառուցելու համար:

Սուպսայում խոշոր նավթավերամշակման ձեռնարկության կառուցման մտահաղացումը պատկանում է Ադրբեջանի պետական նավթային ընկերությանը, որը Ազերի - Գյունեշլի - Չիրագ հանքավայրից նավթի արտահանման նպատակով 1999 թվականին կառուցել էր Բաքու - Սուպսա նավթատարը:

Չնայած նավթավերամշակման գործարանի կառուցման գործում շահագրգռված էին Վրաստանը եւ կասպյան ավազանում գործող որոշ խոշոր նավթային ընկերություններ, նախագիծը մինչ այժմ այդպես էլ կյանքի չի կոչվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG