Մատչելիության հղումներ

Ռաուֆ Դենքթաշ. «Չի կարելի համեմատել Լեռնային Ղարաբաղի եւ Հյուսիսային Կիպրոսի հիմնախնդիրները»


Հյուսիսային Կիպրոսի չճանաչված հանրապետության արտգործնախարար Սերդար Դենքթաշը իր հոր՝ նախկին նախագահ Ռաուֆ Դենքթաշի հետ երկուշաբթի օրը երկօրյա այցով ժամանել է Բաքու:

«Չի կարելի համեմատել Լեռնային Ղարաբաղի եւ Հյուսիսային Կիպրոսի հիմնախնդիրները», - ըստ ադրբեջանական day.az-ի, երեկ Բաքվում հայտարարել է Հյուսիսային Կիպրոսի չճանաչված հանրապետության նախկին նախագահ Ռաուֆ Դենքթաշը:

«1963 թվականին Հունաստանը օկուպացրել էր Կիպրոսը, իսկ 11 տարի անց Թուրքիան ազատեց մեզ ստրկությունից: Եթե Ղարաբաղի օկուպացման ժամանակ որեւէ եղբայրական երկիր ազատագրեր ձեր տարածքները, ապա ոչ ոք չէր կարող նրան օկուպանտ անվանել: Հունաստանը Թուրքիային անվանում է օկուպանտ, եւ ամբողջ աշխարհի դա ընդունում է», - ասել է Դենքթաշը:

Նա նաեւ նշել է, թե Հունաստանը ճնշում է գործադրում Ադրբեջանի վրա Հյուսիսային Կիպրոսի հարցում: «Սակայն Ադրբեջանը տեղի չտվեց այդ ճնշումներին, ինչի համար մենք շնորհակալ ենք եղբայրական պետությունից»:

Այցի ընթացքում հայր եւ որդի Դենքթաշները հանդիպումներ են ունենալու նախագահ Իլհամ Ալիեւի, Միլլի Մեջլիսի խոսնակ Մուրթուզ Ալեսքերովի եւ արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG